Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցի վինգերը։
«Այժմ արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Այժմ ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։
Գիտեք` ես արդեն երկար տարիներ է «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում չէ։ Իհարկե, հիասթափված եմ այս իրավիճակից։ Ես և երկրպագուները փոխադարձ սիրում ենք միմյանց։ Եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս, այդ պատճառով կենտրոնացած եմ մրցաշրջանի վրա, փորձում եմ հաղթել Պրեմիեր լիգան, հուսով եմ` նաև Չեմպիոնների լիգայում հաջողության կհասնենք»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ու Սալահի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։