Logo

Goal. «Լիվերպուլը» Վիրցի տրանսֆերից հետո կգնա մեկ այլ աստղի հետևից

15:25 / 11.06.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» շարունակում է ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում. անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել կենտրոնական հարձակվող, գրում է Goal-ը:

Ֆլորիան Վիրցի տրանսֆերը ձևակերպելուց հետո մերսիսայդյան ակումբը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու քայլեր կկատարի: Շվեդ հարձակվողի համար «Կաչաղակների» ղեկավարությունը կպահանջի նվազագույնը 100 միլիոն ֆունտ: 

Իսակը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել էր 27 գոլ: Նրա պայմանագրի ժամկետը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ