Logo

«Լիվերպուլը» որոշում է կայացրել Նաբի Կեյտայի ապագայի վերաբերյալ

00:17 / 07.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» չի երկարաձգի գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի հետ պայմանագիրը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

27-մյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը:

Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող թիմերը:

Ընթացիկ մրցաշրջանում Կեյտան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 11 խաղ, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ