«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Լիվիո Միլտսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը՝ հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ակումբը շնորհակալություն է հայտնում 23-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- ասված է «Ուրարտուի» տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Միլտսն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021-ի ամռանը հոլանդական «Ռոդայից»։ Բելգիացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 13 պաշտոնական հանդիպման։