Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին անցկացնում է կարիերայի 1000-րդ հանդիպումը, հայտնում է Sportskeeda-ն:
Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 35-ամյա հարձակվողն արգենտինացիների մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել Ավստրալիայի դեմ խաղում:
Մեսին կարիերայի մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում՝ 778 հանդիպում: ՊՍԺ-ում արգենտինացին մասնակցել է 53 հանդիպման: Ավստրալիայի դեմ խաղը «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի համար 169-րդն է ազգային հավաքականի մարզաշապիկով:
1000 խաղում արգենտինացին դարձել է 788 գոլի հեղինակ: Նա երբեք գոլ չի խփել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում:
Լիոնել Մեսին «Բարսելոնայի» հետ նվաճել է 33 տիտղոս, այդ թվում՝ դառնալով Իսպանիայի 10-ակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: ՊՍԺ-ի կազմում նա անցյալ տարի հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր:


