Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի 11-րդ տուրի խաղում կրած պարտությունը (1-2):
«Ես չեմ պատրաստվում քննադատել խաղացողներին: Ես նրա համար եմ, որպեսզի աջակցեմ նրանց: Մենք գիտեինք, որ բարդ է լինելու, սակայն ցանկանում ենք առաջ շարժվել և օգնել նորեկներին վստահություն ձեռք բերել:
Լուրջ վերլուծություն կկատարենք ու կհասկանանք, թե ինչը պետք է լավ անենք»,- 46-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Albiceleste-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն արգենտինացիները 11 խաղից հետո 22 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։