Ֆրանսիայի Լիգա 1-ի երրորդ տուրում «Լիոնը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Մարսելին»։
Տանտերերը հաղթանակը կորզեցին 87-րդ րոպեին մրցակցի պաշտպան Լեոնարդո Բալերդիի ինքնագոլի արդյունքում։
«Մարսելը» 29-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր Սի Ջեյ Իգան Ռայլին։
«Լիոնը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 9 միավորով երկրորդն է։ «Մարսելը» 3 միավորով 10-րդ տեղում է։
«Լիոն» - «Մարսել» հանդիպումը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով։
Ֆրանսիայի Լիգա 1, երրորդ տուր
«Լիոն» - «Մարսել»` 1-0
Լեանարդո Բալերդի, 87 (ինքնագոլ)
Հեռացում` Սի Ջեյ Իգան Ռայլի, 29 («Մարսել»)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


