Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարիերան կշարունակի «Լիոնում», տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
«Լիոնը» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է բրազիլացի ֆուտբոլիստին, որի համար մադրիդյան գրանդին վճարել է 1 միլիոն եվրոյից մի փոքր քիչ գումար։
Ֆրանսիական ակումբը վարձակալության ժամկետի ավարտին չի ունենա 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն. խաղացողը կվերադառնա «Արքայական ակումբ»։
Գործարքը կհաստատվի հունվարի 1-ին, երբ պաշտոնապես բացվի տրանսֆերային պատուհանը։
Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 40 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։
Իսպանիայի Լա լիգայի ու Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


