Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Ստրասբուրի» նկատմամբ:
Տանտերերից աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Սանսոնը, իսկ «Լիոնի» գոլերը խփեցին ֆրանսիացի պաշտպան Կաստելո Լուկեբան, որը խաղավերջում կարմիր քարտ ստացավ, և ֆրանսիացի կիսապաշտպան Մակսենս Կակերեն:
«Լիոնը» 53 միավորով 7-րդն է, իսկ «Ստրասբուրը» 32 միավորով 15-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր
«Ստրասբուր» - «Լիոն»՝ 1-2 (տեսանյութ)
Մորգան Սանսոն, 15 - Կաստելո Լուկեբա, 32, Մակսենս Կակերե, 36
Հեռացում՝ Կաստելո Լուկեբա, 90+2 («Լիոն»)


