Logo

«Լիոնը» Լիգա 1-ում մնալու համար հրաժեշտ կտա առնվազն 6 ֆուտբոլիստի

21:36 / 16.11.2024Ֆուտբոլ
null

«Լիոնը» Ֆրանսիայի ուժեղագույն առաջնությունում` Լիգա 1-ում մնալու համար կգնա կտրուկ քայլերի:

Ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորը բրիտանական Goal.com-ին հայտնել է, որ պատրաստվում են հունվարին վաճառել առնվազն 6 ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունք:

Հանրահայտ ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը պետք է վաստակի առնվազն 90 միլիոն եվրո: Ակումբը հսկայական պարտքեր է կուտակել, այդ պատճառով էլ անկախ գրանցած արդյունքից մրցաշրջանի ավարտից հետո կարող է նահանջել Լիգա 2:

Նախկինում նման իրավիճակում էր հայտնվել «Բորդոն»` տեղափոխվելով երրորդ դիվիզիոն, իսկ հետո էլ սնանկ ճանաչվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա