Logo

Սերգեյ Լոբանովը պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:08 / 13.01.2022ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարում կայացան 5-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարի առաջատար Սերգեյ Լոբանովը հաշտություն կնքեց Հովիկ Հայրապետյանի հետ ու վաստակած 4 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նրան կես միավոր զիջող Նիկիտա Պետրովն էլ ոչ-ոքի խաղաց Ջավադ Ալավի Սայեդի հետ: 3 միավորով առաջատար եռյակը եզրափակող Զուրաբ Ստուրուան հաշտություն կնքեց Արթուր Դավթյանի հետ: Վերջինս 2,5 միավորով հայաստանցի շախմատիստների մեջ լավագույն արդյունքն ունի:

Տուրի երկու հաղթանակներն էլ գրանցվեցին հայաստանցի շախմատիստների օգտին: Վահե Դանիելյանը հաղթեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին, որը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Էմին Օհանյանն էլ պարտության մատնեց Արմեն Բարսեղյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա