Ավարտվել է «ՀՎՖ 2022 գավաթ» լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց և կանանց 12-ական թիմեր, հայտնում է Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«ՀՎՖ 2022 գավաթում» գրանցվել են հետևյալ արդյունքները.
Կանայք
1-ին տեղ՝ «Ռուսաստան-1»
2-րդ տեղ՝ «Վան»
3-րդ տեղ՝ ԽՄՕՄՄ
4-րդ տեղ՝ ԲՊՀ
Տղամարդիկ
1-ին տեղ՝ «Ռուսաստան-1»
2-րդ տեղ՝ ՖԿՀՊԻ
3-րդ տեղ՝ «Ռուսաստան-2»
4-րդ տեղ՝ ՖԻՄԱ
Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են ՀՎՖ ղեկավար կազմը՝ ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: