«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունը 0-3 հաշվով։ Անդալուզյան ակումբը ընթացիկ մրցաշրջանում դեռ չի հաղթել։
«Խաղի սկզբում մենք ավելի լավ տեսք ունեինք, բայց հետո «Բարսելոնան» իր խաղամակարդակը ցույց տվեց։ Մենք թևաթափ չեղանք, փորձեցինք պայքարել, ինչ-որ բան ցույց տալ։ Բայց պաշտպանությունում սխալներ էինք թույլ տալիս»,- Լոպետեգեի խոսքը մեջբերում է Marca-ն։
4 տուրերից հետո «Սևիլիան» 1 միավորով 17-րդն է։ Լա լիգայում Լոպետեգիի թիմի հաջորդ մրցակիցը կատալոնական «Էսպանյոլն» է։


