Logo

«Լոս Անջելես Լեյքերսի» սեփականատերը՝ նոր մրցաշրջանում ակումբի նպատակների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:59 / 15.07.2022• Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայացուցիչ «Լոս Անջելես Լեյքերսի» սեփականատեր Ջինի Բասը ներկայացրել է նոր մրցաշրջանում թիմի ելույթներից իր ակնկալիքները։

«Պատասխանատու եմ այն բանի համար, որ թիմն արդարացնի երկրպագուների ավանդական սպասելիքները։ Մարզասերները ցանկանում են ուժեղ խաղ տեսնել «Լեյքերսի» կատարմամբ։ Որևէ մեկը չի կարող խոստանալ, որ թիմն ամեն տարի չեմպիոն կդառնա, որովհետև բարդ է անել այնպես, որ բոլոր հանգամանքները հաջող դասավորվեն և կարողանանք հասնել բարձունքին։ Սակայն, փլեյ-օֆֆ չանցնելու դեպքում ընդհանրապես հնարավորություն չենք ունենա։ Այնպես որ՝ պարտավոր ենք հասնել այդ փուլ։

Դա արդեն մարզչական շտաբի և խաղացողների խնդիրն է։ Իսկ մենք կապահովենք բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան հասնել այդ նպատակին։ Ակնկալում եմ, որ մրցունակ թիմ կունենանք։ Մեր կոնֆերենցիան ուժեղ է, պետք է արժանին մատուցել նաև գործող չեմպիոնին»,- հայտնել է Բասը Clutch Points-ին։

Հիշեցնենք, որ NBA-ի նախորդ մրցաշրջանում «Լոս Անջելես Լեյքերսը» չէր կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ