Կատալոնացի լրագրող Սիկե Ռոդրիգեսը պատասխանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալում» աշխատավարձի չափի մասին հարցին.
«Անհասկանալի է, թե ինչպես է 36-ամյա Լևանդովսկին Մբապեից ավելի բարձր աշխատավարձ ստանալու։ «Բարսայի» ղեկավարությունը պետք է բացատրություն տա սրա համար»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Meridiano-ն։
Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, ֆրանսիական ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն «Արքայական ակումբ» տեղափոխվելուց հետո վաստակելու է տարեկան 15 մլն եվրո, իսկ Լևանդովսկիի աշխատավարձը «Բարսելոնայում» 27 մլն է։


