Ֆրանսիական RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։
«Եթե դու ՊՍԺ-ի երկրպագու ես, ի՞նչ հիշողություններ ունես Մեսիից: Բացարձակ ոչ մի հիշողություն, զրո։ Ի՞նչ արեց Լեոն ակումբի համար: Մի քանի գոլ խփեց, այսքանը: Նա նման է Կասպերի ուրվականին: Հաջողությո՛ւն, Մեսի, դու, անկասկած, լավագույններից մեկն ես աշխարհում, բայց ժամանակն է հրաժեշտ տալու»,- հայտնել է լրագրողը:
Ավելի վաղ ՊՍԺ-ի երկրպագուները սուլել էին աշխարհի նորընծա չեմպիոնին: ՊՍԺ-ի հետ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: