Իտալական Tuttosport պարբերականի լրագրող Մասիմո Ֆրանկին խոսել է «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի` կատալոնական «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին.
«Կվարացխելիայի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղեկությունը հերթական խոսակցությունն է։ Անհետաքրքիր, անօգուտ և անարդյունավետ է հետևել նման նորությունների, քանի որ ամեն օր հազարավոր տրանսֆերային լուրեր են հայտնվում։
Կվարադոնան, ինչպես նրան անվանում են «Նապոլիի» երկրպագուները, 2022/23 մրցաշրջանում ցուցադրեց իր հսկայական տաղանդը, Ա սերիայում խփեց 12 գոլ և կատարեց 13 գոլային փոխանցում` ակումբի հետ հասնելով պատմական նվաճման։ Իհարկե, Խվիչան կարող է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Բարսելոնան» է, սակայն նա այժմ լավագույն մարզավիճակում չէ, ավելի կոնկրետ` այժմ «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստ չէ»,- ասել է Մասիմո Ֆրանկին:
Կվարացխելիան 2023/24 մրցաշրջանում 31 խաղում խփել է 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։


