MLS-ի կանոնավոր առաջնության 23-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» սեփական խաղադաշտում 3-2 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Սելարայանը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Կոլամբուսն» այդ հաղթանակից հետո վաստակել է 33 միավոր և Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Հաջորդ տուրում թիմի մրցակիցը «Կոլորադոն» է։
MLS, Արևելյան Կոնֆերենցիա, 23-րդ տուր
«Կոլամբուս Կրյու» - «Նյու Յորք Սիթի»՝ 3-2
Կուչո, 20, Սելարայան, 27, 75 - Մենսահ, 3 (ինքնագոլ), Պերեյրա, 64


