Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուրուգվայի հավաքականն ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի հերթական խաղում 4:1 հաշվով հաղթել է Վենեսուելային:
Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը գրավել է մրցակցի դարպասը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը: Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողն ԱԱ-ի ընտրական փուլերում խփել է իր 28-րդ գոլը՝ հարավամերիկյան գոտում շրջանցելով Լիոնել Մեսիին, որը խփել է 27 գոլ:
Ընդհանուր հաշվարկով Սուարեսն ԱԱ-ի ընտրական մրցաշարերում խփած գոլերի քանակով 4-րդն տեղը կիսում է իրանցի Կարիմ Բաղերիի հետ, որը նույնպես խփել է 28 գոլ:
ԱԱ-ի ընտրական փուլերում խփած գոլերի ռեկորդը պատկանում է գվատեմալացի Կառլոս Ռուիսին, որն իր հաշվին գրանցել է 39 գոլ: Լավագույն եռյակում են նաև Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 36 գոլ) և Ալի Դաեին (Իրան, 35):