Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալը» դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Բիլբաոյի «Ատլետիկին»:
Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը խփել է խաղի առաջին գոլը: Լուկան խաղից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:
«Ինձ համար ավելի լավ բան չկա, քան «Ռեալի» խաղացող լինելը: Հիմա չեմ մտածում պայմանագրի թարմացման մասին։ Ակումբը գիտի, թե ինչ եմ ուզում:
Մենք, անշուշտ, շուտով կհասնենք համաձայնության. պարզապես ժամանակի հարց է»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքը փոխանցում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: