Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մարզմանը վնասվածք է ստացել: 29-ամյա ֆուտբոլիստն անցել է բուժզննում, որն ախտորոշել է ազդրի մկանային լարվածություն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Բելգիացու առողջական վիճակը կվերագնահատվի ուրբաթ:
Լուկակուն չի մասնակցի «Կրեմոնեզեի» դեմ Ա Սերիայի 4-րդ տուրի՝ օգոստոսի 30-ին նշանակված խաղին, իսկ 5-րդ տուրի «Միլան» - «Ինտեր» հանդիպմանը (սեպտեմբերի 3) նրա մասնակցությունը հարցականի տակ է:
Ռոմելու Լուկակուն «Ինտերում» խաղում է վարձավճարով: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 3 խաղի, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:


