Logo

Լոկատելի. «Սա Իտալիայի իրական մակարդակը չէ»

12:55 / 17.11.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելին խոսել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի վերջին տուրում Նորվեգիայից կրած պարտության (1-4) մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Պետք է սկսենք ավելի լավ խաղալ։ Փորձեցինք երկրորդ գոլը խփել, բայց երբ Նորվեգիան հավասարեցրեց հաշիվը, ավելի փխրուն դարձանք։ Նման պարտություններ չպետք է լինեն։ Սա Իտալիայի իրական մակարդակը չէ։

Այժմ պետք է սպասենք անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Մենք պետք է սկսենք այլ կերպ խաղալ` ավելի վճռական»,- ասել է «Յուվենտուսի» ավագը։

Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին, մեկնարկը` ժամը 16:00-ին։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ