Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է AS-ը:
24-ամյա իտալացին պահեստային տարբերակ է Իսպանիայի չեմպիոնի համար: Մադրիդյան ակումբի ղեկավարության գլխավոր տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է:
Լոկատելին թուրինյան ակումբի ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Իտալիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը 2021 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:


