Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովն անդրադարձել է թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի` իսպանական «Սևիլիա» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը, հայտնում է ռուսական Sport24-ը:
«Կա իրականություն, կա վիրտուալություն, սրանք տարբեր բաներ են: Այս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան։ Հենց որ լինի, կքննարկենք»,- ասել է Գալակտիոնովը:
Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես գալիս ռուսական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի, խփել է երկու գոլ, կատարել երեք գոլային փոխանցում:


