Logo

«Լոկոմոտիվի» մարզիչն արձագանքել է Նաիր Թիկնիզյանի՝ «Սպարտակ» հնարավոր տրանսֆերի մասին լուրերին

20:13 / 27.07.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովը խոսել է հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին:

«Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մենք ունենք լավ աշխատանքային միջավայր, կենտրոնացած ենք միայն առաջիկա խաղերում հաղթանակներ տանելու վրա»,- հայտնել է ռուս մասնագետը «Матч ТВ»-ին:

Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը գրել էր, որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը ցանկանում է Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի միջոցով ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում»: Մինչև այժմ հայ ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 90 հանդիպման, դարձել 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ