Logo

«Լոկոմոտիվի» մարզիչը մեկնաբանել է Թիկնիզյանի` «Զենիթ» չկայացած տեղափոխությունը

14:25 / 12.02.2024Մերոնք դրսում
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» չկայացած տեղափոխության մասին.

«Նաիրը մեր ֆուտբոլիստն է, որը վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ես նրան ճանաչում եմ գրեթե մանկուց, երբ նա մեզ համար հանդես էր գալիս Եվրոպայի առաջնությունում` մեկնարկային կազմում հայտնվելու համար պայքարելով, ի դեպ, Կրուգովոյի հետ։

Թիկնիզյանն անցել է զարգացման բոլոր փուլերով, իսկ նրա` Մոսկվայի ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխությունը տեղի ունեցավ մեր աչքի առջև։ Թիկնիզյանը զարգանում է, արդյունավետ ֆուտբոլ է ցույց տալիս, հետևաբար, հայտնվել է ուշադրության կենտրոնում։ 

Անձամբ ես ուզում եմ, որ մեր թիմը մարտունակ կազմով որոշակի կորիզ ունենա։ Թիմում կա միջավայր, որը տարբերություն է ստեղծում։ Նաիրը, անկասկած, այդ կորիզի մի մասնիկն է, բայց, այնուամենայնիվ, կա ֆուտբոլային կյանք և տրանսֆերներն էլ դրա մի մասն են։ Մենք անփոխարինելի ֆուտբոլիստներ չունենք»,- Գալակտիոնովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա Թիկնիզյանը մոտ էր «Զենիթ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ։ Պետերբուրգյան ակումբն ու հայ ֆուտբոլիստը համաձայնության չհասան աշխատավարձի չափի հարցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ