Logo

«Լոկոմոտիվի» նախկին սելեկցիոներ. «Կարող էինք ձեռք բերել Զախարյանին»

14:08 / 17.04.2023Ֆուտբոլ
null

«Լոկոմոտիվի» նախկին սելեկցիոներ և ակադեմիայի նախկին տնօրեն Վլադիմիր Կուզմիչևը խոստովանել է, որ նախկինում մոսկովյան ակումբը կարող էր ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին:

«Երբ Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ ավարտվեց, և նրա գործակալները կարող էին բանակցել, ես խոսեցի Արսենի մասին: Եթե ​​այն պայմանները, որ նրանք խնդրեցին, ստեղծվեին ակումբի կողմից, գուցե Զախարյանը հիմա խաղար «Լոկոմոտիվում»։

Սակայն ակումբը հրաժարվել է այդ տրանսֆերից։ Հետո որոշ ժամանակ անցավ, և Արսենը պայմանավորվեց «Դինամոյի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- Վլադիմիր Կուզմիչևի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Ավելի վաղ 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է չորս գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա