Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչներն ու թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը հանդիպել են և պայմանավորվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերսկսել բանակցությունները նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է ռուսական Metaratings-ը:
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռուսական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: