Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը «Матч ТВ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ռուսական ակումբը բանակցում է Բրեմենի «Վերդերի» հետ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ։
- Այո, մենք բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
- Որքա՞ն է նրա հեռանալու հավանականությունը։
- Առայժմ չեմ կարող ասել։ Մենք խոսում ենք նրա տրանսֆերային արժեքի մասին: Եթե փոխհամաձայնության չգանք, նա կշարունակի խաղալ մեր թիմում։
- Դուք պահանջո՞ւմ, եք 5 միլիոն, գերմանացիներն առաջարկո՞ւմ են 4 միլիոն։
- Եկեք առանց թվերի։ Մենք դեռ չենք պայմանավորվել գումարի հարցում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում է 5 միլիոն։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 5 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։


