Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել իսպանական «Սևիլիային», հայտնում է Metaaratings-ը:
Անդալուզական ակումբը ցանկանում է հունվարին իրականացնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պահանջվող գումարը պատրաստ չէ վճարել:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին Մոսկվայի ԲԿՄԱ-ից 5,5 միլիոն եվրոյով։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։


