Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Լոնդոնում ընթացող АТР 500 շարքի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստը 6-3, 6-4 հաշվով հաղթեց Սեբաստիան Կորդեին: Մրցախաղը տևեց 1 ժամ 22 րոպե:
Եզրափակիչում Ալկարասը կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի թենիսիստ Ալեքս դե Մինորի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Հոլգեր Ռունեին (6-րդ ռակետ):
Լոնդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 2.1 միլիոն դոլար:


