Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու ամերիկացի Թեյլոր Ֆրիցը Լոնդոնում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Խաչանովն ու Ֆրիցը 1/8 եզրափակիչում երկու սեթում 6-4, 6-4 հաշվով հաղթեցին արգենտինացիներ Ֆրանսիսկո Սերունդոլոյին և Թոմաս Էտչվերիին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 3 րոպե:
Քառորդ եզրափակիչում Խաչանովն ու Ֆրիցը կհանդիպեն Ռոհան Բոպանային (Հնդկաստան) և Մեթյու Էբդենին (Ավստրալիա):
Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Լոնդոնի մրցաշարի մենախաղի մեկնարկում պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային:

