Logo

Լոնդոն. Խաչանովը պարտվեց մեկնարկում

20:23 / 18.06.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) չկարողացավ դուրս գալ Լոնդոնի ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։

28-ամյա թենիսիստը մրցաշարի առաջին փուլում 5-7, 6(5)-7 հաշվով պարտվեց Սեբաստիան Կորդային (ԱՄՆ, 23-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 37 րոպե։

Խաչանովը կորտ կվերադառնա «Ուիմբլդոնում»։ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարն այս տարի կայանալու է հուլիսի 1-14-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ