
տուր
01 Հունվար 1970 - 18:40
- 
Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է բռնցքամարտի եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարի մրցումային 3-րդ օրը:
51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկնարկային մենամարտում պարտվեց Իտալիան ներկայացնող Ջիորդանա Սորենտինոյին ու չի շարունակի պայքարը մրցանակային տեղի ու Օլիմպիական ուղեգրի համար:
Քիչ անց ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը կփորձի հաղթահարել իտալացի Կավալարո Սալվատորեի արգելքը:
Երեկոյան ասպարեզ դուրս կգա նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը կմենամարտի թուրք Էքինջի Նեջատի հետ: Իսկ եթե 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը ու 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթանակներ տանեն, կնվաճեն Օլիմպիական ուղեգրեր: Սողոմոնյանի մրցակիցը լինելու է Իսրայելի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Ալավերդյանը, իսկ Բազեյանինը՝ ուկրաինացի Միկոլա Բուտսենկոն:

