
տուր
01 Հունվար 1970 - 18:40
- - 

Լոնդոնում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը։
Մրցումային երկրորդ օրը հաղթանակով է մեկնարկել 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը։ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրն առավելության է հասել չեխ Կարել Հորեսյեկի նկատմամբ։
2-րդ ռաունդում Գոռը նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ 3-րդ ռաունդում՝ վնասվածք ստացել։ Մրցավարները դադարեցրել են մարտը, բայց քանի որ հայ մարզիկը միավորներով զգալի առաջ է եղել, հաղթանակը շնորհվել է նրան։
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Արթուր Բազեյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Լոնդոնի վարկանիշային մրցաշարում

