Logo

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

18:11 / 11.12.2024Բռնցքամարտ
null

Լոնդոնում մի խումբ մարտիկ հարձակվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի վրա, հաղորդում է The Sun-ը։

Նրանք եղել են Պաղեստինի աջակիցները։ Երբ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դուրս է եկել ոսկերչական խանութից, մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հնչել են ռասայական բնույթի վիրավորանքներ։ Թիկնապահները Մեյվեզերին նստեցրել են մեքենան ու հեռացրել միջադեպի վայրից։

Նշվում է, որ միջադեպի պատճառն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է։ Մեյվեզերը բազմիցս աջակցություն է հայտնել Իսրայելին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա