Կատալոնական «Բարսելոնայի» առանցքային կիսապաշտպաններ Ֆերմին Լոպեսն ու Ֆրենկի դե Յոնգը վերսկսել են մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լոպեսը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ալավեսի» և Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղերը, իսկ Դե Յոնգը հիվանդության պատճառով չէր մասնակցել միայն վերջին հանդիպմանը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


