«Երազում եմ ապրել ու տեսնել միացյալ Հայաստանը, բարձրանամ Մասիս սարը, այո՛, պիտի ապրեմ և տեսնեմ և կտեսնեմ»․ Լորիս Ճգնավորյան
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հայազգի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը դարձավ 88 տարեկան: Ինչպես կոմպոզիտորն է ասել՝ նա մեծացել է տարագիր միջավայրում՝ երազելով Հայաստան գալու մասին:
Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանում: Սովորել է Զալցբուրգում, Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Միչիգանի համալսարանում: Իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքին, նա ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր, ինչպիսիք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը և այլն: Հեղինակ է ավելի քան վաթսուն ստեղծագործությունների, ներառյալ հինգ սիմֆոնիաներ, երկու օպերաներ, մեկ բաելտ և կամերային բազմազան գործեր:
ՀՊՖՆ-ը ղեկավարելու շրջանում նա նվագախմբի հետ ակտիվորեն շրջագայել է արտասահմանում և կազմակերպել բազմաթիվ երաժշտական փառատոներ և համերգներ: Նրա ղեկավարման ժամանակաշրջանը նաև նշվում է որպես հայ ժամանակակից երաժշտության առաջխաղացման շրջան: Նրա ղեկավարությամբ նվագախումբն ընդլայնեց իր ձայնագրությունների ցանկը:
1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ -ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի։ Այդ օրերի մասին նկարահանվել է կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի»։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպել է ﬔծ համերգ՝ «Այո՛, Անկախությանը»՝ ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։


