
տուր
01 Հունվար 1970 - 18:24
- - 

ԱՄՆ-ի Ռեունիոն քաղաքում տեղի ունեցավ NBA-ի եզրափակիչ շարքի 6-րդ հանդիպումը «Լոս Անջելես Լեյքերսի» և «Մայամի Հիթի» միջև, որում հաղթեց «Լոս Անջելես Լեյքերսը» ընդհանուր 106:93 հաշվով, ինչի շնորհիվ, ընդհանուր շարքում հաղթելով 4-2 հաշվով, դարձավ NBA-ի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:
«Լեյքերսի» կազմում ամենավճռորոշ նշանակությունն ունեցավ 35-ամյա բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, թրիփլ-դաբլ ձևակերպեց. լեգենդար բասկետբոլիստը ճանաչվեց լավագույնը եզրափակիչում:
«Լեյքերսը» 10 տարի անց կրկին դառնում է NBA-ի չեմպիոն. վերջին անգամ նրանք այս հաջողությունը գրանցել էին 2009/10 մրցաշրջանում:

