Logo

Լոս Անջելեսում տեղադրվել է Կոբի Բրայանտի արձանը

18:00 / 09.02.2024Բասկետբոլ
null

NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի արձանը տեղադրվել է Լոս Անջելեսում՝ «Լեյքերսի» արենայի դիմաց: Արձանի վրա Բրայանտը ներկայացված է կալիֆորնիական թիմի 8 համարով է:

Արձանի բացման արարողությունը կայացել է «Լեյքերս» – «Դենվեր» հանդիպումից առաջ, տեղեկացնում է NBA-ի կայքը:

Միջոցառմանը ներկա են եղել Բրայանտի ընտանիքի անդամները, նախկին մարզիչ Ֆիլ Ջեքսոնը, նախկին թիմակից Պաու Գազոլը և բասկետբոլային աշխարհի այլ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 2020-ին ամերիկացին մահացել էր ավիաաղետի հետևանքով: Բրայանտը կարիերան ավարտել էր 2016 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ