Logo

«Լոս Անջելեսը» հաղթել է «Ամերիկային» և նվաճել աշխարհի ակումբային առաջնության վերջին ուղեգիրը

13:13 / 01.06.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Լոս Անջելես» ակումբը նվաճել է աշխարհի ակումբային առաջնության վերջին ուղեգիրը՝ վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթելով մեքսիկական «Ամերիկային»:

115-րդ րոպեին հաղթական գոլը խփել է «Լոս Անջելեսի» հարձակվող Դենիս Բուանգան ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուի ասիստից հետո:

Ամերիկյան ակումբը տնային մրցաշարում հանդես կգա D խմբում, որտեղ կմրցի Լոնդոնի «Չելսիի», բրազիլական «Ֆլամենգոյի» և թունիսյան «Էսպերանսի» դեմ։ Նրանց առաջին խաղը կկայանա հունիսի 16-ին, ամերիկյան թիմը կխաղա «Չելսիի» դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ