Logo

Լուչիանո Սպալետին Իտալիայի հավաքականի ամենատարեց մարզիչն է Եվրո-ներում

13:54 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Լուչիանո Սպալետին Իտալիայի ազգային հավաքականի ամենատարեց մարզիչն է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Սպալետին Ալբանիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում եղել է 65 տարեկան 100 օրական:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջովանի Տրապատոնիին, որը Եվրո-2004-ում Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին հանդիպմանը եղել էր 65 տարեկան 97 օրական:

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը B խմբի առաջին տուրի խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ