Logo

Լուիս դե լա Ֆուենտեն՝ Խորվաթիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին

00:19 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Խորվաթիայի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը (3-0):

«Ես իսկապես ուրախ եմ բոլորի համար, շատ ենք աշխատել այս կետին հասնելու համար: Այս թիմը հավակնոտ է, մեծ ընտանիքի նման է: Պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա։ Մրցաշարը լավ սկսեցինք, ինչը մեզ որոշակի վստահություն հաղորդեց, բայց հիմա պետք է մտածել Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին:

Ընտանիքիս անդամները և ընկերներս տրիբունաներում էին, հանդիպման ավարտից հետո նրանց փոխանցեցի էմոցիաներս։

Ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես մենք հանդես եկանք դաշտի բոլոր հատվածներում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

B խմբի երկրորդ տուրի Իսպանիա - Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ