Լուիս դե լա Ֆուենտեն կշարունակի աշխատել Իսպանիայի ազգային հավաքականում, տեղեկացնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագրի ժամկետը երկարաձգել են մինչև 2028 թ. հուլիսի 31-ը ներառյալ։
63-ամյա մասնագետը «Ֆուրիա ռոխան» մարզում է 2023 թ. հունվարից։ Իսպանացիները նրա գլխավորությամբ դարձել են Ազգերի լիգայի հաղթող ու Եվրոպայի չեմպիոն։


