Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կոստա-Ռիկայի թիմի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության առաջին տուրի հանդիպումից առաջ խոսել է նպատակների մասին:
«Մենք ճանաչում ենք Կոստա-Ռիկայի հավաքականին և նրանց խաղացողներին, ինչպես նաև մարզչին (խմբ. Լուիս Ֆերնանդո Սուարեսին): Վստահ եմ, որ նրանք մրցունակ կլինեն, ուստի մենք պետք է ուշադիր խաղանք և ամեն ինչ ճիշտ անենք, քանի որ ցանկանում ենք հասնել եզրափակիչ:
Մենք լավ ենք պատրաստվել, գիտենք, թե ինչ պետք է անենք, քանի որ երկար ժամանակ աշխատում ենք միասին»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Իսպանիա - Կոստա-Ռիկա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս հավաքականները Գերմանիայի և Ճապոնիայի ազգային թիմերի հետ ընդգրկված են E խմբում: