Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:
«Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից:
Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք երկու խաղում ավելի շատ գոլ ենք խփել, քան նրանք, իսկ դա ամենակարևորն է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ փարիզյան գրանդը երկու խաղի արդյունքում 3-1 հաշվով առավելության էր հասել «Արսենալի» հետ պայքարում և եզրափակիչում կմրցի Հենրիխ Մխիթարյանի «Ինտերի» հետ:


