Logo

Լուիս Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականից

16:01 / 08.12.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Լուիս Էնրիկեն հեռացել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայտարարության տեքստում գրված է, որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը զեկույց է պատրաստել նախագահ Լուիս Ռուբիալեսի համար, որ ազգային հավաքականը պետք է նոր նախագիծ սկսի Էնրիկեի օրոք մեկնարկած աճը շարունակելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուիս Էնրիկեին փոխարինելու գլխավոր թեկնածուն Իսպանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն է:

Հիշեցնենք, որ 52-ամյա մասնագետն Իսպանիայի հավաքականում աշխատում էր 2019 թվականի նոյեմբերից, մինչև այդ ազգային թիմը գլխավորել էր նաև 2018-2019 թվականներին: Իսպանացիները Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-0, 11մ՝ 0-3)՝ երկրորդ Մունդիալն անընդմեջ չհաղթահարելով փլեյ-օֆֆի առաջին փուլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ