Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
Marca-ի համաձայն՝ իսպանացի մասնագետը չի երկարաձգի գործող պայմանագիրը։
Էնրիկեին փոխարինելու գլխավոր թեկնածուն Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է իսպանական «Սևիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» ու Բիլբաոյի «Աթլետիկում»։
Լուիս Էնրիկեն 2019 թվականից է գլխավորում Իսպանիայի հավաքականը, որը Եվրո-2020-ում հասել էր կիսաեզրափակիչ։ ԱԱ-2022-ում իսպանացիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 6-ին կմրցեն Մարոկկոյի հավաքականի հետ։


