Logo

Լուիս Էնրիկեն` տարվա լավագույն մարզիչ

23:32 / 22.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՊՍԺ-ն գլխավորող իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ` արժանանալով Յոհան Կրոյֆի անվան մրցանակին:

Նրա գլխավորությամբ փարիզյան գրանդը 2024/25 մրցաշրջանում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը, Լիգա 1-ի տիտղոսը, Ֆրանսիայի գավաթն ու Սուպերգավաթը:

Էնրիկեն ներկա չէ Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող մրցանակաբաշխությանը, քանի որ այս պահին ՊՍԺ-ն Լիգա 1-ի 5-րդ տուրի արտագնա խաղում մրցում է «Մարսելի» դեմ:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչ ճանաչվեց Անգլիայի ազգային հավաքականը գլխավորող նիդերլանդցի Սարինա Վիգմենը: Նրա գլխավորությամբ Անգլիայի հավաքականը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Ի դեպ, նա երկրորդ տարին անընդմեջ նվաճեց լավագույն մարզչի մրցանակը:

«Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ