Logo

Լուիս Սուարեսը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

09:39 / 19.07.2023Ֆուտբոլ
null

Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողանում պայմանավորվել ակումբի հետ՝ պայմանագիրը վաղաժամ խզելու վճարի շուրջ:

ESPN-ի հաղորդմամբ՝ 36-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վերադարձնել 10 միլիոն եվրո, որպեսզի հեռանա ակումբից, սակայն «Գրեմիոն» ցանկանում է նաև երաշխիքներ, որ ուրուգվայցին 2023 թվականին չի խաղա ոչ մի այլ ակումբում:

Սուարեսը շատ է ցանկանում վերամիավորվել կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին թիմակիցներ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ, որոնք տեղափոխվել են ամերիկյան «Ինտեր Մայամի»:

Հիշեցնենք, որ Սուարեսը 2022 թվականի ամռանն ուրուգվայական «Նասիոնալից» է տեղափոխվել «Գրեմիո», որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 4 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա